10.03.2025|
14:13
Խաչեր են կախվել անդունդի վրա՝
հոգիների պես ինքնահրկիզվող,-
ձգվում է սաստիկ վերքի խորությամբ
անդունդը՝ երկրի կրծքավանդակով,-
խաչեր ու կրակ, արյուն ու ճարակ՝
հառաչանքի պես մարող օրվա մեջ,
եւ վերին ձեռքը ջանում է դարձյալ
մոխիրից զատել բառերը ոսկյա․․․